Artsakhpress

Միջազգային

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին:

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանին պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթվանից։
Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով  անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search