Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` Անմահություն...Միքայել Ստեփանյան

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկան հազարավոր նվիրյալներ, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին հայրենիքը: Նրանցից էր 18-ամյա Միքայել Ստեփանյանը։

Նվիրումը` Անմահություն...Միքայել Ստեփանյան

Նվիրումը` Անմահություն...Միքայել Ստեփանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միքայել Կամոյի Ստեփանյանը ծնվել է 2002թվականի հունվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տիխորեսկ քաղաքում։ Մի քանի տարի հետո ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ։
Միքայելը դեռ 5 տարեկան էլ չկար, երբ իր կամքով ավագ քրոջ հետ սկսեց հաճախել Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոց։
2016 թվականից նա ուսումը շարունակեց մայրաքաղաքի համար 11 ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում։ 2019 թվականին ընդունվել է ԱրՊՀ Բնագիտական ֆակուլտետի Կիրառական մաթեմատիկայի բաժինը։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 6-ին, անցել պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրականում։
Դեռ չէր լրացել ծառայության 3 ամիսը, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ու Միքայելն անվարան լծվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Հերոսի քույրը` Արուսյակը, պատմում է, որ հոկտեմբերի 3-ից հետո նրանից ոչ մի լուր չունեին:
Միայն 4-5օր հետո Միքայելին հաջողվեց զանգել հարազատներին։ Անգամ այդ ժամանակ նա ոչինչ չասաց շրջափակման դժոխային ապրումների ու իր վիճակի մասին: Տեղեկացրեց միայն՝ Կարմիր շուկայում են. հուսադրեց ծնողներին, որ ամեն ինչ լավ է լինելու, որ շուտով կտեսնվեն:
Բնութագրությունը հասանալի չէ
«Վերջին անգամ նա տուն զանգեց հոկտեմբերի 28-ին: Հոկտեմբերի 29-ին Միքայելի հետ կապն ընդհատվեց` ընդմիշտ: էշելոնը պետք է հաստատվեր Քերթ գյուղում: Հենց այդտեղ էլ ԱԹՍ-ի հարվածից բեռնատարի մեջ գտնվող Միքայելն ու իր 19 ժամկետային զինծառայող ընկերները նահատակվեցին։ Եղբայրս անչափ համեստ, խելացի, նրբանկատ, քչախոս, հանդուրժող տղա էր: Նա բարության մարմնացում էր: Համավարակի պատճառով զինվորական երդման արարողությունը փակ պայմաններում կազմակերպվեց։ Մեզ հաջողվեց միայն օգոստոսի 7-ին մեկ ժամով տեսնել նրան:Ծառայության այդ կարճ ժամանակահատվածից, որը եղբորս կյանքի վերջին շրջանը դարձավ, ցավոք, իրավիճակով պայմանավորված, հուշեր քիչ ունենք։ Միքայելը մեկն էր այն խիզախ երիտասարդներից, ով իր կյանքը դրեց թուրք վարձկանների` մեր հայրենիք ներխուժման ճանապարհին: Անհավասար կռվում Միքայելն ու իր նմաններն ապացուցեցին, որ արժանի են իրենց նախնիների հիշատակին և ապագա սերունդների համար դարձան օրինակ»,-կարոտով ու հպարտությամբ ասել է քույրը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search