Artsakhpress

Հասարակական

Երիտասարդների գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը. «Հեռանկար»-ն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

2019թ.-ի մայիսի 9-ին արցախցի մի խումբ երիտասարդներ ՀՀ Դիլիջան քաղաքում «Հեռանկար» հասարակական կազմակերպության ստեղծման հիմքերը դրեցին։ ՀԿ-ի ստեղծման առաջնային նպատակը կրթության և հասարակական ակտիվության զարգացման միջոցով քաղաքացիական նոր և ավելի առողջ հասարակության ձևավորումն էր։

Երիտասարդների գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը. «Հեռանկար»-ն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

Երիտասարդների գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը. «Հեռանկար»-ն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հեռանկար» հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանն ասել է, որ կազմակերպությունն այնպիսի հարթակ է, որը միավորում է երիտասարդների, ովքեր տեսնում են մեր հասարակության համար մեկ միասնական հեռանկար:

Բնութագրությունը հասանալի չէ«ՀԿ-ում գործում է 4 ոլորտ՝ «Կրթություն», «Բնապահպանություն և մշակույթ», «Իրավունք և քաղաքացիական հասարակություն», «Սպորտ»։ Մեր բոլոր ծրագրերը իրականացնում ենք նշված ոլորտների շրջանակներում։ 2021թվականի ողջ ընթացքում անց ենք կացրել անգլերենի եռամսյա և ադրբեջաներենի վեցամսյա անվճար դասընթացներ։ Այցելել ենք Արցախի տարբեր համայնքներ, տեղերում ծանոթացել առկա հիմնախնդիրներին և հնարավորինս փորձել լուծել դրանք։ Այցելել ենք պատմամշակութային տարբեր վայրեր, իրականացրել կոթողների և հուշարձանների շրջակայքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ։ Կազմակերպել ենք տասնյակ արշավներ և ուխտագնացություններ։ Սպորտի ոլորտում իրականացրել ենք մրցումներ տարբեր մարզաձևերից՝ վազք, ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, որի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին տրամադրել ենք պատվոգրեր և դրամական պարգևներ։ Ինչպես նաև Արցախի սահմանամերձ համայնքներում կազմակերպել ենք սպորտային մրցաշարեր` տարբեր դպրոցների աշակերտների միջև. նաև միջբուհական ինտելեկտուալ խաղեր, թրեյնինգներ, դասախոսություններ և քննարկումներ։ Անց ենք կացրել «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթաց, որը կլինի շարունակական »,-ներկայացրել է Մ. Հովագիմյանը։

Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ կազմակերպել են նաև բաց քննարկումներ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Պետնախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Կառույցը համագործակցում է նաև ԱՀ Առողջապահության, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունների, ՄԻՊ կառույցի և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Նրա հավաստմամբ՝ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս նախապես հանդիպում են տվյալ ոլորտի մասնագետների հետ, քննարկում իրավիճակը և փորձում համատեղ լուծման ուղիներ որոնել ու հետամուտ լինել դրա շուտափույթ իրականացմանը։

Խոսելով կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին՝ Մ. Հովագիմյանը հավաստիացրել է՝ նույն տեմպերով կշարունակեն իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին։ «Շարունակելու ենք անգլերենի, ադրբեջաներենի պարապմունքները և «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթացը։ Նախատեսում ենք շարունակել նաեւ մեր այցելությունները սահմանամերձ համայնքներ՝ ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ հնարավորության սահմաններում աջակցելու միտումով: Դպրոցներում անց ենք կացնելու ինտելեկտուալ խաղ-մրցույթներ։ Շարունակելու ենք բացահայտել Արցախի մշակութային արժեքները և մեր իրավասության շրջանակներում փորձելու ենք պահպանել դրանք: Արցախում գործող յուրաքանչյուր առողջ կառույց իր գործունեությամբ նպաստում է մեր պետության զարգացմանն ու բարգավաճմանը։ Ուստի ամենքս մեզ վրա պարտավորություն պետք է կրենք մեզ վստահված գործը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Պետք է ընդունենք և հասկանանք մեզ նետված մարտահրավերները և փորձենք ճիշտ գործել։ Մենք այսօրվա երիտասարդներն ենք, ում գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի մեր վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը»,-ընդգծել է հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search