Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից:

Արտակ Բեգլարյանը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արժեքային հավերժականության հարցը կստանա արդարացի լուծում:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուժ ու կորով է մաղթել Դադիվանքի արդեն նախկին և ներկա հոգևոր սպասավորներին՝ անխաթար իրականացնելու իրենց առաքելությունը՝ ի շահ Արցախի վերականգնման ու զորացման:
Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական նախարարը հանդիպմանը ներկա հոգևոր դասին է հանձնել պետական պարգևները:
Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով հոգևորականներին պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով իրենց ծառայության համար, վերահաստատել է Հանրապետության նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունների և Եկեղեցու միջև պետականամետ և ազգակենտրոն սերտ համագործակցությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search