Թուրքիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է բնական գազի արտահանումը հարևան երկիր:
Իրանական գազի մատակարարման դադարեցումը հարվածել է թուրքական արդյունաբերությանը
Թուրքական կառավարությունը երկրի արդյունաբերական գոտիներում հայտարարել է եռօրյա հոսանքազրկման մասին:
Թուրքիայում էլեկտրաէներգիայի կեսից ավելին ստացվում է գազով աշխատող էլեկտրակայաններից, և մատակարարման խափանումները տեղի են ունենում բավականին բարդ իրավիճակում, երբ Թուրքիան փորձում է գազի ներմուծման աճող ծախսերը ծածկել խիստ թուլացած լիրայով:
Իրանը, որը Թուրքիային հիմնական գազ մատակարողներից է, անցած հինգշաբթի դադարեցրել է գազի մատակարարումը 10 օրով՝ պատճառաբանելով «տեխնիկական անսարքությունը»: Սա առաջին դեպքն է, երբ թուրքական արդյունաբերական ձեռնարկությունները բախվում են նման մեծամասշտաբ հոսանքազրկմանը: