«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Վայքի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։