Բանակցային գործընթացում մինչև 2018-ը և դրանից հետո ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, ես իմ նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ։ 2020-ի նոյեմբերից անդրադառնում էի հարցերին, թե Շուշիի հարց բանակցություններում եղե՞լ է, թե չի եղել։
Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ. Նիկոլ Փաշինյան
«Ես ուշադրություն եմ հրավիրում մի տարօրինակ փաստի վրա։ Հետագայում այս հանգամանքը անհետանում է բանակցային սկզբունքներից, և ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, որպեսզի վերականգնեն այդ դրույթը։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը, իհարկե ոչ, նա ուզում էր, որ վերադարձվի համամասնության պահպանման մասին 1988-ի դրույթը, որովհետև այդ ժամանակ ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը եղել են հայեր»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2016-ին բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանը արձանագրել է, որ այդ դրույթի դուրսբերումով կարող է համամասնության հետ կապված հարց առաջանալ։