Artsakhpress

Միջազգային

Իրանի դեսպան. Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի միջև կոալիցիայի ստեղծումը «մեծ ցավ» կպատճառի Արևմուտքին

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիայի ստեղծումը մտահոգություն է կառաջացնի Արևմուտքի մոտ։

Իրանի դեսպան. Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի միջև կոալիցիայի ստեղծումը «մեծ ցավ» կպատճառի Արևմուտքին

Իրանի դեսպան. Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի միջև կոալիցիայի ստեղծումը «մեծ ցավ» կպատճառի Արևմուտքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
Հյուսիսային Օսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։ «Իհարկե, և՛ Միացյալ Նահանգները, և՛ ամբողջ Արևմուտքը մտահոգված են միջազգային ասպարեզում ստեղծվող նոր կոալիցիաներով:
Այդ ռազմավարական կոալիցիաներից մեկը ստեղծվում է հենց Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով, Ռուսաստանը խոշոր տերություն է, որն ունի մեծ պոտենցիալ հնարավորություններ տնտեսության, պաշտպանության, ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիաների ոլորտում։ Չինաստանը, նրա խոսքով, շուտով կանցնի ԱՄՆ-ին տնտեսական զարգացման առումով։
Իրանը այժմ, ինչպես նշել է Ջալալին, նույնպես զարգացած տնտեսությամբ խոշոր տերություն է, որը մեծ առաջընթաց է գրանցել ռազմական տեխնոլոգիաների ասպարեզում։ «Հետևաբար, այս կոալիցիայի ստեղծումը (Ռուսաստան-Իրան-Չինաստան) կարող է մեծ ցավ պատճառել Արևմուտքին»,- ասել է դեսպանը։ Հիշեցնենք, 2019 թվականին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում տեղի էր ունեցել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունները «Ծովային անվտանգության գոտի» ծածկանունով։
Այնուհետև Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի տեղակալ, կոնտր-ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել էր, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունները չեն լինելու երեք երկրների կողմից համատեղ անցկացվող վերջին զորավարժությունները։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ եռակողմ կոալիցիա ստեղծելու մասին խոսք չկա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search