Artsakhpress

Միջազգային

Իրանը փակել է ՄԱԿ-ի պարտքի զգալի մասը

Իրանը մարել է ՄԱԿ-ում ունեցած իր պարտքի մի մասը և վերականգնել է Գլխավոր ասամբլեայում ձայնի իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Փոլին Կուբյակը։

Իրանը փակել է ՄԱԿ-ի պարտքի զգալի մասը

Իրանը փակել է ՄԱԿ-ի պարտքի զգալի մասը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
«Գլխավոր ասամբլեան հաշվի է առել, որ Գվինեան, Իրանը և Վանուատուն վճարել և նվազեցրել են կուտակված պարտքերը։ Սա նշանակում է, որ նրանք այժմ կարող են կրկին քվեարկել Գլխավոր ասամբլեայում», - ասել է Կուբյակը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Իրանը դարձյալ կորցրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իր իրավունքը՝ կազմակերպությանը ունեցած պարտքերի պատճառով։ Քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է վճարեր 18,4 միլիոն դոլար:
2021 թվականի սկզբին Իրանը դարձյալ բախվեց նույն խնդրին՝ որոշ ժամանակ կորցնելով ձայնի իրավունքը։ Այնուհետև երկրի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք միշտ վճարել են տուրքերը, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ դրա համար օգտագործելով առկա ֆինանսական ուղիները։ Սակայն 2021 թվականին ԱՄՆ-ն արգելափակել էր այդ ուղիները, ինչի կապակցությամբ Թեհրանը բանակցություններ էր սկսել ՄԱԿ-ի հետ՝ այդ հարցը լուծելու համար։
Թեհրանի առաջարկներից էր պարտքը փակել Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների հաշվին։ Հիշեցնենք, մի քանի տարի է ինչ Իրանը, իր միջուկային ծրագրի զարգացման պատճառով, գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, որոնք սահմանափակում են նրա նավթի արտահանումը, ինչպես նաև արգելափակում են ինչպես պետական, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավաբանական անձանց հաշիվները։
Այդ հաշիվներից մի քանիսը գտնվում են Հարավային Կորեայի բանկերում: 2021 թվականի փետրվարին Սեուլը համաձայնել էր հասանելիություն տալ Թեհրանին պատկանող 1 միլիարդ դոլարի կառավարման հարցում։
Հարավային Կորեայի ընդհանուր պարտքն Իրանին կազմում է 7 մլրդ դոլար։ Դեռևս 2021 թվականի հունվարին Սեուլը Թեհրանի հետ բանակցությունների ժամանակ խոստացել էր լուծել դրանց ապասառեցման հարցը, սակայն այն դեռևս մնում է չլուծված։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Search