ԱՀ Մարտակերտ քաղաքում կկազմակերվեն ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ 7-14 տարեկան երեխաների համար։
Մարտակերտում կկազմակերվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռուսերենի մասնագետ Սոֆյա Պետրոսյանն ասել է, որ դասընթացները կմեկնարկեն ընթացիկ տարվա փետրվարի 1-ին։
«Մինչև մեկնարկը, սակայն, դիմորդների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար կատարվելու է թեստավորում: Ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 27-ը», - նշել է մեր զրուցակիցը։
Տեղեկացնենք, որ գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել 097 22 48 84 հեռախոսահամարով։