Artsakhpress

Հասարակական

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Բնակտարածքի սեփականատեր` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից բնակտարածքի գնման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր:

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի վարիչ Մարիաննա Պետրոսյանը:

«Բնակատարածքի առաջարկի հայտն ընդունվում է, եթե բնակտարածքի սեփականատերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված չէ ԱՀ-ում և առնվազն 5 տարի փաստացի բնակվում է ԱՀ տարածքից դուրս, բնակտարածքի սեփականատերը հաշվառված է ԱՀ-ում և առնվազն 10 տարի փաստացի բնակվում է ՀՀ-ում, բնակտարածքի սեփականատերը հաշվառված է Արցախի Հանրապետությունում և առնվազն 7 տարի փաստացի բնակվում է ԱՀ-ից և ՀՀ-ից դուրս այլ երկրներում, կարգով սահմանված այլ դեպքերում», - նշել է Մ. Պետրոսյանը և հավելել, որ կոմիտե ներկայացվող բնակտարածքի առաջարկի հայտին կցվում են օտարման ենթակա բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքի սեփականատիրոջը կամ նրա ամուսնուն սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող մեկ այլ բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, անշարժ գույքի անկախ գնահատողի կողմից կազմված՝ օտարման ենթակա բնակտարածքի գնահատման հաշվետվությունը, բնակտարածքի առաջարկի հայտն ընդունվելու դեպքում` այլ փաստաթղթեր։

Մեր զրուցակցի խոսքով՝ ժամանակային առումով սահմանափակումներ նախատեսված չեն. բնակտարածքի առաջարկի հայտերն ընդունելու են այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուներն ապահովվեն բնակարանով:

«Բնակտարածքի առաջարկի հայտով ներկայացված` Ստեփանակերտ քաղաքում երկրորդային շուկայի` մինչև 2015 թվականը կառուցված բնակարանի 1մ/ք-ի գինը կազմում է մինչև 225 600 դրամ, 2015 թվականին և դրանից հետո կառուցված բնակարանի 1մ/ք-ի գինը` մինչև 282 000 դրամ, մինչև 2015 թվականը կառուցված բնակելի տան 1մ/ք-ի գինը` մինչև 197 400 դրամ, 2015 թվականին և դրանից հետո կառուցված բնակելի տան 1մ/ք-ի գինը կազմում է մինչև 244 400 դրամ: Այլ քաղաքային համայնքներում երկրորդային շուկայի բնակարանի 1մ/ք-ի գինը` մինչև 112 800 դրամ, իսկ բնակելի տան 1մ/ք-ի գինը` մինչև 94 000 դրամ: Գյուղական համայնքում բնակտարածքի գնման և վերանորոգման հանրագումարային արժեքը սահմանվում է մինչև 12 000 000 դրամ, իսկ գնման և վերակառուցման հանրագումարային արժեքը` մինչև 20 000 000 դրամ», - նշել է Մ. Պետրոսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search