Առաջիկայում նախատեսվում է մոտ 200 բնակարան տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին։
Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի վարիչ Մարիաննա Պետրոսյանը։
«Բնակարանների տրամադրման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբեր ամսին։ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի նորակառույց թաղամասից, ընդհանուր առմամբ, բնակարան են ստացել 108 շահառուներ` հիմնականում տեղահանված և, միևնույն ժամանակ, զոհ ունեցող, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ և սոցիալական այլ խմբերի պատկանող ընտանիքներ»,-նշել է Մ. Պետրոսյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է երկրորդնային շուկայից մայրաքաղաքում 250 բնակարան գնել, իսկ շրջաններում՝ 400 բնակելի տուն։