Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը՝ Ճարտար համայնքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչներին ջուր հասցնելու համար»,- tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են գերատեսչությունից:
Ռուս խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը:
Ջրատար համակարգի տեղակայման աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ջրատարի և արտաքին ցանցի մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ: