Artsakhpress

Միջազգային

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով նախատեսվում են ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով նախատեսվում են ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով նախատեսվում են ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Մենք շարունակում ենք սերտ աշխատանքը գործընկերների հետ՝ Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարության իրականացման ուղղությամբ, որը, ի թիվս այլ հարցերի՝ նախատեսում է Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում՝ դրա հետագա սահմանագծմամբ:
Վստահ ենք, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը թույլ կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը և ընդհանուր առմամբ կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ»,- ասել է Զայցևը։
Նրա խոսքով՝ արդյունքների մասին ԶԼՄ-ները պատշաճ կերպով կտեղեկացվեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search