Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում տեղի է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից կազմակերպված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը։
«Մենք կանգուն ենք մեր լեռների պես». Ստեփանակերտում ասմունքի մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցույթը կրում էր «Մենք կանգուն ենք մեր լեռների պես» խորագիրը։
«Հանրապետական փուլ անցել են 48 աշակերտներ` ինչպես հանրապետության հանրակրթական դպրոցների, այնպես էլ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաներ։ Մրցույթը անց է կացվել տարիքային երկու խմբով՝ 9-12 տարեկանների և 13-16 տարեկանների շրջանում։ Աշակերտները շատ լավ են պատրաստվել մրցույթին։ Ներկայացնում են հիմնականում հայ գրողների հայրենասիրական բանաստեղծություններից, կան նաև հեղինակաին ստեղծագործություններ»,-նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն, իսկ ակտիվ մասնակիցները կստանան նվերներ։