ՆԱՏՕ-ն Եվրոպայում նոր զինված հակամարտություն չի ցանկանում:
«Որքան շատ ագրեսիա տեսնենք ՌԴ-ի կողմից Ուկրաինայի հանդեպ, այնքան շատ զինվորներ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի արևելյան շրջաններում». Ստոլտենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, փոխանցում է tert.am-ը:
«ՆԱՏՕ-ն նոր զինված հակամարտություն չի ցանկանում Եվրոպայում: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Եվ դա ռուսական բնակչության շահերից չի բխում, որպեսզի Եվրոպայում նոր զինված հակամարտություն ծագի»,- ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է ՆԱՏՕ-ի զինվորների՝ դաշինքի «արևելյան թևեր» տեղափոխելու հավանականությունը: Որքան շատ ագրեսիա տեսնենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ, այնքան շատ զինվորներ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի արևելյան շրջաններում՝ կազմակերպության անդամ երկրների տարածքում»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
«Մենք պատրաստ ենք բոլոր հնարավորություններին: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ քաղաքական որոշում կայացնենք՝ լավագույն սցենարով, սակայն մենք նաև վատագույնին ենք պատրաստ՝ նոր զինված հակամարտության, նրան, որ Ռուսաստանը ռազմական ուժ կկիրառի Ուկրաինայի դեմ»,- ասել է պաշտոնյան՝ ապաէսկալացիայի կոչ անելով ՌԴ-ին: