Այսօր՝ հունվարի 29-ին, Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Նարինե պլյուս » կաթնամթերքի արտադրամասի բացումը:
Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի բացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:
«Հույս ունեմ, որ մեր արտադրանքը ինչպես Արցախի շուկայում, այնպես էլ մեր Հանրապետության սահմաններից դուրս կունենա մեծ պահանջարկ: Մենք այս օրվան երկար ենք սպասել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում: Մենք մեր առջև նպատակ ենք դրել, որպեսզի կենտրոնում իրականացված գիտահետազոտական աշխատանքները այսուհետ ինքներս դնենք արտադրության մեջ »,-նշել է Ա. Սարգսյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ աշխարհն այսօր ղեկավարում է գիտությունը:
«Աշխարհը և արտադրությունները սպասում են գիտական տեխնոլոգիաների ու կիրառական արդյունքի: Սա մեր լավ սկիզբն է, նոր պատուհանն է, և ես հավատում եմ Գիտական կենտրոնի թիմին: Համոզված եմ, որ 2022 թվականը արդյունավետ և, իսկապես, նոր պատուհանի տարի է լինելու»,-ասել է Լ. Ղարախանյանը:
«Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրանքի գիտական խմբի ղեկավար Արև Իսրայելյանը ներկայացրել է արտադրանքի մասին տեղեկություններ:
Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը: