Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անասնաբուժական կայանների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։
ԼՂՀ գյուղնախարարը խորհրդակցություն է անցկացրել անասնաբուժական կայանների տնօրենների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը ծանոթացել է շրջաններում հակահամաճարակային վիճակի ուղղությամբ տարվող աշխատանքներին և տվել համապատասխան ցուցումներ: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է անասնագլխաքանակի հաշվառումն իրականացնելիս առավելագույն ճշգրտություն ապահովելու խնդրին:
Գյուղնախարարը նշել է, որ այդ և այլ խնդիրներն ու միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է նախարարության համապատասխան բաժինների ու վարչությունների հետ գտնվել ավելի սերտ կապի ու համագործակցության մեջ: Անդրանիկ Խաչատրյանը կարևորել է նաև համայնքներն անասնաբույժներով կոմպլեկտավորումն ավարտին հասցնելու հարցը:
«Լինելով շրջաններում մեր քաղաքականության, մեր մոտեցումների կրողն ու իրականացնողը՝ դուք պարտավոր եք սեփական օրինակով ու փորձով նպաստել ոլորտի դրվածքի բարելավմանն ու ամրպնդմանը»,- խոսքը եզրափակել է Ա. ԽԱչատրյանը: