Artsakhpress

Հասարակական

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները

 ԱՀ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները։

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
 
Նրա խոսքով՝ ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն  նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
 
«Համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։
 
Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատներից, որոնցից 14-ը` 2 սենյականոց, 30-ը` 3 սենյականոց, 16-ը` 4 սենյականոց և 4-ը` 5 սենյականոց»,-նշել է Մ. Դանիելյանը։
 
Նա նշեց, որ բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
 
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе)Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Search