Artsakhpress

Հասարակական

«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ». Ստեփանակերտում գիտաժողով է կայացել

Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով, որի համակազմակերպիչներն էին Հարավային Օսիայի «Փորձագիտական աջակցության կենտրոն»֊ը և Ռուսաստանի Դաշնության «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնը։  Գիտաժողովի աշխատանքներում ընդգրկված էին հիսունից ավելի մասնակիցներ՝ Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:

«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ». Ստեփանակերտում գիտաժողով է կայացել

«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ». Ստեփանակերտում գիտաժողով է կայացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել գիտաժողովին մասնակցություն ունենալու համար և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ հետպատերազմյան իրավիճակից ելնելով՝ փոփոխվել են արդի ոչ միայն քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, այլև հրատապ է դարձել առկա կարիքները վերարժևորելն ու վերագնահատելը, նպատակներն ու տեսլականը:

«Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց իր տարածքի և կրթամշակութային հաստատությունների զգալի մասը: Այնուամենայնիվ, մեր հայկական մշակույթի, հայոց լեզվի պահպանումը շարունակում է մնալ որպես կենսական նշանակության խնդիր: Արցախը համարվում է համաքրիստոնեական սրբավայր՝ իր հնամենի վանքերով, եկեղեցիներով, մաշտոցյան դպրության, գրչության կենտրոններով, ամրակառույց բերդերով: Չնայած 2020 թվականի սեպտեմբի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին՝ այսօր՝ այս պահի դրությամբ, ցանկացած գիտաժողով, ցանկացած համալսարանական հրապարակում և մարդասիրական ձեռնարկումներ կնպաստեն մեր հայրենիքի դերի կարևորության պահպանմանը, մեր ունեցածի արժևորմանը: Մեր տարածաշրջանում, երբ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական կացության այսպիսի բարդ պայմաններում, ավելի ու ավելի է կարևորվում հայերենի, մշակութային արժեքների պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելը»,-մասնավորապես ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախը կխաղաղվի, կապրի կայունության մեջ, և, ըստ այդմ էլ, անկախ սահմանների վերաձևակերպումներից, անկախ հակահայագիտական դիրքորոշումներից, արցախցին կկարողանա պահպանել իր ունեցածն ու Կովկասյան տարածաշրջանում իր դերն ու նշանակությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարայնի խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն կտա տարբեր գիտական կառույցների ներկայացուցիչներին մասնակցելուց բացի, իրենց տեսլականը, ծրագրերը, հիմնավորումները բերել տարածաշրջանում կատարվող իրադարձությունների շուրջ: Պատմաբան Մհեր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտաժողովն ուղղված է այն բոլոր ոտնձգություններին հակադարձելուն, որոնք իրականացնում է Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան կառույցների քարոզչական մեքենան:

Բնութագրությունը հասանալի չէ«Աշխարհում կատարվող հակամարտությունները կրում են հիբրիդային բնույթ: Հիբրիդային պատերազմների կարևորագույն ուղղություններից մեկը տեղեկատվականն է: Գիտական հանրությունը, իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով, փորձում է օբյեկտիվ ճշմարտությունը հասցնել գիտական հանրությանը, ձևավորել օբյեկտիվ հասարակական կարծիք, որը թույլ կտա հասկանալ մեր հակառակորդների կեղծարարությունը և պատմության, անցյալի իրադարձությունների նենգափոխումների բուն էությունը: Այս տեսակետից, կարծում եմ, որ այսօրվա գիտաժողովը ծառայեց իր նպատակին»,-նշել է Մ. Հարությունյանը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ավետիք Հարությունյանը, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ԱրՊՀ և ՄՄՀ դասախոս Հրայր Փաշայանը և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search