Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում անցած տարի գերակշռել են ԱՊՀ երկրների քաղաքացիները:
Անցած տարում ավելացել է ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում անցած տարի գերակշռել են ԱՊՀ երկրների քաղաքացիները:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության բաժնի պետ՝ Կարինե Ավետիսյանը՝ նշելով, որ ամենաշատ մուտքի վիզա ստացած օտարերկրյա քաղաքացիների տասնյակում են հայտնվել՝ Ռուսաստանի Դաշնության (8927), ԱՄՆ-ի (1252), Ֆրանսիայի (673), Իրանի (560), Ուկրաինայի (452), Գերմանիայի (405), Լեհաստանի (338), Լիբանանի (291), Թուրքմենստանի (264) և Իտալիայի (197) քաղաքացիներ:
Կ. Ավետիսյանի տեղեկացմամբ, նախորդ տարի մուտքի վիզա է տրվել ընդհանուր առմամբ 16 հազար 317 քաղաքացու, որից ԱՊՀ երկրներից՝ 9971, իսկ այլ երկրներից՝ 6346 քաղաքացիներ: 2013թ-ին ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը 2012թ-ի համեմատ ավելացել է` 805-ով:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության բաժնի պետը նշեց նաև, որ անցած տարի առաջին անգամ ԼՂՀ մուտքի վիզաներ են ստացել՝ Ֆիջիի, Լիբիայի և Ֆիլիպիների քաղաքացիներ: