Artsakhpress

Հարցազրույց

Երբ միջազգային հանրությունը ճնշում է, պետք են սուր հակազդեցություններ

Միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթի կետերին։

Երբ միջազգային հանրությունը ճնշում է, պետք են սուր հակազդեցություններ

Երբ միջազգային հանրությունը ճնշում է, պետք են սուր հակազդեցություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Radar Armenia-ի հետ զրույցը ստորև․
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը առաջարկում է մի փոքր իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը։ Ո՞րն է այդ նշաձողը, և ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահանջը։
- Կարծում եմ՝ հետևողականությունը քաղաքական դիրքորոշումներում պետք է պահել։ Երբ ասվում է, որ Երևանը իրավասություն չունի Արցախի ժողովրդի անունից բանակցել կամ որոշում կայացնել, հիմա չի կարելի քննարկել պահանջի կամ առաջադրանքի նշաձողի աստիճանաչափի ճշտումը Երևանի կողմից, բայց կա ավելի էական խնդիր։ Արցախյան հակամարտության ամբողջ էությունը հիմնվել է ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային սկզբունքի վրա։ Սա է մեկնակետը, որն ընդունել է հայկական կողմը, այն, որ Արցախը անկախացել է ՍՍՀՄ-ից, ինքնորոշվել ամենաժողովրդավար եղանակներով և միջազգային իրավաչափություններին ընդառաջ։ Միշտ առաջադրվել է Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտության մասին։ Այս բոլորը նկատի ունենալով, կարծում եմ, կարգավիճակի նշաձողի աստիճանաչափի քննարկումը՝ իբրև սկզբունք, հիմնովին կխախտի հարցի էության ուղղությամբ հայկական կողմի բանակցային և իրավաքաղաքական փիլիսոփայության հիմնադրույթները։
- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձավ պատերազմի պատճառներին՝ հայտարարելով, թե մեղավոր է, որ հասարակությանը չի ներկայացրել հակամարտության իրական վիճակը և միջազգային հանրության պահանջները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից։ 
- Որքան էլ քաղաքականորեն համոզիչ հնչի, որ 44-օրյա պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության հիմքեր ուներ, և, ըստ էության, Անկարան կանաչ լույս ստացավ՝ ներգրավվելու պատերազմին, այդուհանդերձ, կային շատ ճակատագրական սխալներ, որոնցից օգտվեց Բաքուն։ Տավուշյան դեպքերի հայկական արձագանքը, արված գնահատականները Անկարային պատրվակ հրամցրեցին՝ իր ներգրավումն ու հովանավորությունը 44-օրյային օրինականացնելու։ Գաղափարախոսական առումով ընկալելի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը՝ հնչած Ստեփանակերտում, բանակցությունների վերսկսման հնարավորության բացառում էր և Բաքվի նախահարձակողականության կարևոր հաղթաթուղթ։ Սրանք նախապատերազմյան ժամանակահատվածին են վերաբերում։ Պետք է հավելել հավաստիության կորուստը, ապատեղեկատվոթյունը, ռազմական ճակատագրորոշ սխալները, որոնք հանգեցրին պատերազմի արդյունքին։ Իհարկե, չպետք է մոռանալ Անկարայի ներգրավվածությունը, իսրայելյական ռազմատեխնոլոգիան և վարձկանների համալրումը։
- Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասում է, որ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից։ Այս հանգամանքը ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչու՞ է նման սուր հակադրություն նկատվում։
- Երբ միջազգային հանրությունը ճնշում է, երբ առնչված պետությունները շտապում են, երբ Երևանը թուլացած դիրքերից գնալու է բանակցությունների, անհրաժեշտ են սուր հակազդեցություններ, ժողովրդական բողոքներ, իսկ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, կարծում եմ, տեղին է և հետևողական՝ նախապես արված հայտարարություններին։ Չմոռանանք, որ Արցախի ԱԺ-ն ընդունեց դեօկուպացիայի մասին օրենք, նաև, վերադառնալով հակամարտության լուծման հայկական կողմի ամենահիմնական մեկնակետային սկզբունքին, փաստենք, որ արցախահայությունն է տերն իր ճակատագրի։ Արցախը ինքնորոշվել է, և բացառվում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search