Artsakhpress

Հարցազրույց

Մենք կոչ ենք արել չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից

Մենք կոչ ենք արել չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից:

Մենք կոչ ենք արել չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից

Մենք կոչ ենք արել չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Պարոն Հարությունյան, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ։ Ո՞րն է ձեր տեսակետը այս զարգացումների վերաբերյալ։
 
Եթե սկսենք հայտարարությունից, մենք այդ հայտարարության մեջ չորս կետ ենք նշել։ Հիմնական շեշտադրումները վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանմանը։ Այսինքն՝ դա միակ միջազգային ընդունված ձևաչափն է, որն ունի այդ մանդատը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար։ Այսինքն՝ մենք հարցի հանգուցալուծումը տեսնում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նաև ռուս խաղաղապահներին էր ուղղված մեր հայտարարությունը, որպեսզի իրենց գործողություններում ավելորդ շահարկումների տեղ չտան, մենք բարձր ենք գնահատում նրանց դերը և պատերազմից հետո, և ընդհանրապես նրանց դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար։ Ընդհանուր կոչ ունենք աշխարհասփյուռ հայությանը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է հայաթափում։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը, նրանց կողմից անընդհատ իրականացվող սադրանքները և բոլոր գործողությունները տանում են նրան, որ Արցախը պետք է լինի առանց հայերի։ Դրա համար մենք շեշտադրումը անում ենք մեր ինքնորոշման իրավունքի վրա, որն արդեն իրացրել ենք և այս 30 տարիների ընթացքում այդ ուղղությամբ շարժվել ենք, պայքարել ենք։ Միջազգային բոլոր իրավունքների համաձայն են տեղի ունեցել այդ գործընթացները, և մենք ոչ մի հիմք չենք տեսնում, որպեսզի մեր ինքնորոշման իրավունքը որևէ ատյանում միջազգային հանրության կողմից չընդունվի։ Ինչպես բոլոր միջազգային իրավանորմերն ընդունված են բոլոր ազգերի համար, մենք էլ մեր ինքնորոշման իրավունքը հանրաքվեով արդեն իսկ իրացրել ենք։ Մենք կոչ ենք արել չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ Մենք մեր ճանապարհը միայն տեսնում ենք Հայաստանի հետ միասին։ Մենք դրանով ուղղակի վերահաստատել ենք այդ դիրքորոշումը, որ մայր Հայաստանի հետ միասին պետք է շարժվենք այդ ուղղությամբ, այսինքն՝ վերջնարդյունքում պետք է լինի Արցախ-Հայաստան-Սփյուռք միավորում։
 
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ասում են, որ Արցախի ժողովրդի թիկունքում ոչ մի որոշում չի կայացվի, նաև եղան հայտարարություններ, որ Արցախի խորհրդարանում ճիշտ չեն հասկացել իրենց հայտարարությունները։
 
Իհարկե, ողջունելի էր վարչապետի երեկվա ելույթը՝ կառավարության նիստում։ Այնտեղ կարևոր շեշտադրումներ կային Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման, կարգավորման հետ կապված։ Մենք ընդամենը մեր տեսակետն ու դիրքորոշումն ենք ներկայացրել, այսինքն՝ մենք մեր տարիների պայքարից չենք հրաժարվում, Արցախը չենք տեսնում Ադրբեջանի կազմում։ Եթե միջազգային հանրությունը որևէ ձևով փորձում է չգիտես ինչ ճանապարհներով այլ կարգավիճակ սահմանել Արցախի համար, մենք նաև պատրաստ ենք քննարկել բոլոր տեսակի կարգավիճակները, բացի Ադրբեջանի կազմում լինելուց։ Այսինքն՝ դա այն կարմիր գիծն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելով չի լինելու հայկական, հայաթափվելու է։
 
Ադրբեջանցիները ներխուժել են և շարունակում են մնալ Փառուխում ու Քարագլուխ բարձունքում, ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
 
Դա խաղաղապահ առաքելության վերահսկողության գոտի է, և կարծում եմ՝ հետագա բանակցությունների և երկխոսության շրջանակերում այդ հարցը պետք է լուծվի։ Հավաստիացումներ կան, որ այդ հարցը պետք է լուծվի, և նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը պետք է անվերապահորեն իրականացվի։ Հակառակ դեպքում, նաև մյուս ուղղություններով ևս այդպիսի լոկալ դեպքեր կարող են լինել, ինչը վտանգում է տարածաշրջանում առանց այն էլ արդեն փխրուն խաղաղությունը։ Մեր ուղերձը նաև այն մասին էր, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, և սադրանքները դադարեն։ Իսկ դա պետք է իրականացվի մեր Պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search