Artsakhpress

Հարցազրույց

«Բողոքի ակցիաները պետք է ընկալել ազգային-պետական շահերի համատեքստում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Բողոքի ակցիաները պետք է ընկալել ազգային-պետական շահերի համատեքստում». Գանտահարյան

«Բողոքի ակցիաները պետք է ընկալել ազգային-պետական շահերի համատեքստում». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, նաև՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Արտգործնախարարների հեռախոսազրույցը, կարծում եմ, որոշման իրականացման գործնական փուլերին է վերաբերում։ Բրյուսելում ժամկետ էր որոշվել ապրիլի վերջը։ Ապրիլի վերջին սահմանազատման օրակարգի շուրջ հանձնաժողովի կառուցվածքի և առնչակից խնդիրների քննարկումն է սկսում, ոչ թե սահմանազատումն է իրականացվում։ Ինչը, կարծում եմ, երկար պրոցես է, հատկապես՝ գլխավոր խաղացողների փոփոխվող դիրքոոշումները նկատի ունենալով։
- Արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը արագ գնալ, թե՞ այստեղ հարկավոր է որոշ առումով ժամանակ ձգել։ 
- Պարզ է, որ կա շտապողականություն, նախ՝ Բաքվի և Անկարայի կողմից։ Անկարան հիմա կենտրոնացել է մեկ գլխավոր նախապայմանի վրա՝ Անկարա- Երևան երկխոսության գործընթացը փոխկապակցում է սահմանազատման կամ Ադրբեջանի առաջադրած խաղաղության ծրագրին Երևանի ընդառաջելու հետ։
  Պատերազմ կորցրած և բանակցային թուլացած դիրքերից մեկնած հայկական կողմի շահերից չի բխում գնալ համաձայնության։ Հակամարտության լուծումները փոխզիջումնային բանաձևով են լինում, իսկ այս դեպքում և նման պայմաններում ակնկալվում է միակողմանի զիջում։ Ուստի, ժամանակ շահել է պետք։ Կարծում եմ՝ հայկական կողմը հետևյալ կետերը իբրև սկզբունք կարող է նկատի ունենալ՝
1. Աշխատել սահմանազատման օրակարգը Արցախի կարգավիճակի ճշտումից անջատել։ 
2. Երևանի մասնակցությունը բանակցություններին մեկնաբանվում էր իբրև Արցախի անվտանգության գլխավոր երաշխիք: Հիմա Հայաստանը իրողականորեն կորցրել է դա: Ինքնորոշված կողմն է, որը պիտի բանակցի՝ ճշտելու համար իր կարգավիճակը: 
3. Աշխարհաքաղաքական պատճառներով անգործության է մատնվել միջազգային ընտանիքին լիազորած միջնորդական առաքելության ձևաչափը: Բանակցություններ կայանում են Մոսկվայի, Թուրքիայի անուղղակի և Բրյուսելի ուղղակի միջնորդությամբ: Միջազգային ընտանիքից պիտի ակնկալել՝ ճշտել լիազորված նոր ձևաչափը: 
4. ԵԱՀԿ-ն լիազորվել էր արցախյան հակամարտության լուծման խնդրում, հետևաբար, պիտի Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն ու խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատել ինքնորոշված Արցախի և Ադրբեջանի հակամարտությունից: 
5. Մինչև նոր պայմանավորվածություններ ընդունելը՝ պահանջել մինչև հիմա կայացած եռակողմ համաձայնությունների իրականացումը, հատկապես՝ պահվող անձերի և աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ փախստականների և տուժածների տունդարձի կետերը: 
Նման կետերը կարող են խաղաթուղթ լինել այն ուժերի համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ազդեցության գոտիների պահպանմամբ, ինչը կարող է տապալել Բաքվի և Անկարայի շտապողականությունը։
- Խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսել։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ ակցիաներին, և այսօր, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են մարտահրավերների առջև, արդյո՞ք հարկավոր է բողոքի ակցիաներ անցկացնել։
- Ցյուրիխյան արձանագրությունների օրերին, կարծում եմ, համաժողովրդային բողոքն ու մերժումը, որը դրսևորեց հայրենիքի և Սփյուռքի ժողովուրդը, ամրացրեցին հայկական կողմի բանակցային դիրքերը։ Կար միջազգային ընտանիքի ճնշում՝ ստորագրելու արձանագրությունները։ Համաժողովրդային բողոքի դրսևորումները հանգեցրին պաշտոնական վերապահումների՝ ՍԴ առաջ քշած պայմաններին։ Միջազգային հանրությունը համոզվեց, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում ենթարկվել Անկարայի նախապայմաններին։ Այս տրամաբանությամբ՝ որքան զանգվածային տեսք ունենան մեր բողոքները, կարծում եմ, ազգային-պետական շահերից մեկնած, այնքան նպաստավոր կլինի հայկական կողմի համար։ Կարևոր է ժամանակ շահելը։ Բողոքները պետք է ընկալել ազգային-պետական համընդհանուր շահերի համատեքստում։ 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search