Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է

Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով:

Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է

Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2013 թվականին Թուրքիայի իշխանությունները չեղարկել էին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Դրան հաջորդող տարիներին այդպես էլ նոր կանոնակարգ չհաստատվեց: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այս օրերին ակտիվանում են խոսակցությունները նոր հնարավոր կանոնակարգ ունենալու մասին, սակայն հայ համայնքի շրջանում կան մտահոգություններ այն մասին, որ դա ևս խնդիրը չի լուծելու:
«Շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը 2013 թվականից Թուրքիայի կողմից չեղարկված կարգի մասին է՝ այն պատճառաբանությամբ, որ նոր կանոնագիր պետք է պատրաստվեր: Այդ ժամանակ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, ընտրություններն առկախվեցին: Մինչև հիմա նոր կանոնագիր չկարողացան պատրաստել: Հիմա շշուկներ կան, որ նոր կանոնագիր կարող է լինել,  սակայն միևնույն է, չենք կարողանալու հիվանդանոցի  գործադիր խորհրդի ընտրություններ անցկացնել: Սա մեր ամենամեծ հաստատությունը գրավելու փորձ կարող է լինել: Խոսքը 188 տարվա հաստատության մասին է, որը համայնքը համարում է ազգային հիվանդանոց: Այն իր մեջ ունի նաև տարեցների խնամքի բաղադրիչ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝  «Սուրբ փրկիչ» հիվանդանոցը պոլսահայ համայնքի մեծագույն հաստատությունն է: Եվ եթե չկարողանան ընտրություն անցկացնել, ապա մտավախություն կա, որ դա կկորցնեն որպես հայկական կառույց:
«Թուրքիայի ամբողջ հայությունը գնում է և հիմնադրամի կարգավիճակով գործող հիվանդանոցի հոգաբարձուներին է ընտրում: Հիմա, եթե այս իրավունքից զրկվում ենք, ապա դա նշանակում է, որ այն այլևս հայկական հիվանդանոց չէ»,-ասաց նա:
Օրերս հայ համայնքը նախաձեռնել էր առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի, որը կարող է հիմնադրամը դուրս թողնել ընտրական գործընթացից: Ստորագրահավաքին միացել էր 250-ից ավելի մարդ:
Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ այս խնդրին առնչվում են նաև Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները: Հարցին, թե արդյոք հնարավոր է ազգային փոքրամասնությունները միասնական գործեն վերը նշված հարցի հետ կապված, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ այդ ուղղությամբ զարգացումներ չկան:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search