Artsakhpress

Տնտեսական

Կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Նախագահն ընդունել է շինարարներին

Հանրապետության Նախագահն ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։

Կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Նախագահն ընդունել է շինարարներին

Կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Նախագահն ընդունել է շինարարներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Անդրադառնալով շինարարական կազմակերպությունների՝ պետության կողմից ֆինանսավորմանն առնչվող հարցերի կանոնակարգմանը՝ նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում մեխանիզմներն ավելի հստկեցված են լինելու։
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, դրան զուգահեռ, ընդլայնվելու են շահագրգիռ պետական մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները, և շինարարական նորմերի ու որակական չափորոշիչների խախտումների, թերությունների կամ բացթողումների պարագայում խստացվելու են ձեռնարկվող համապատասխան իրավական միջոցառումները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search