Artsakhpress

Հասարակական

Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ կրակահերթ արձակողը ձերբակալված է

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ կրակահերթ արձակողը ձերբակալված է

Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ կրակահերթ արձակողը ձերբակալված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը:
«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search