Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներն այս օրերին ակտիվ կերպով շարունակվում են։
Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի շենքի վերանորոգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում է մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Նշված հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կոմֆորտշին» ՍՊԸ-ն՝ ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։