«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցի նորակառույց թաղամասում մեկնարկել են տարածքի բարեկարգման աշխատանքները։
Մայրաքաղաքի Թումանյան թաղամասում բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Ըստ աղբյուրի` կառուցապատման վերջին փուլում նախատեսվում է իրականացնել թաղամասի ներքին և արտաքին մասերի մայթային ու ճանապարհային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։
️Ընդհանուր առմամբ` կասֆալտապատվեն 10․500մ/ք ճանապարհային և 5000 մ/ք մայթային հատվածներ։ Այս փուլում ️ ընթացքի մեջ է բակային տարածքի եզրաքարերի շարման գործընթացը։ ️Կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է։