Artsakhpress

Հասարակական

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

ԱՀ սոցիալական միգրացիայի և զարգացման նախարարությունից ինչպես ավելի վաղ հայտնել էին, ընթացքի մեջ է տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը:

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՀ կառավարության կողմից ֆինանսական վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով մի շարք գործող ծրագրերի իրականացման ընթացքում որոշակի հապաղում է տեղի ունեցել:
«Տեղեկացնում ենք, որ տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում, 13 բանկերի (ԱյԴի բանկ, Էվոկաբանկ, Յունիբանկ, Բիբլոսբանկ Արմենիա, Էյչ-Էս-Բի-Սի բանկ, Հայէկոնոմբանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Արարատբանկ) շահառուների վճարումները լրիվությամբ իրականացվել են, Արցախբանկի վճարումներն իրականացվել են մասամբ: ՎՏԲ բանկի և Արցախբանկի մնացած հաճախորդ-շահառուների վճարումները կիրականացվեն առաջիկայում:
Վճարման գործընթացը մեկնարկել է փոքր բանկերից:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ կառավարությունը շարունակում է իրականացնել գործող ծրագրերը՝ լրիվությամբ կատարելով իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search