Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրենց մարտական դիրքերը գնդակոծելու մասին ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: