Artsakhpress

Սփյուռք

Արամ Ա. կաթողիկոսը Եգիպտոսում կմասնակցի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մայիսի 16-ին ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Թաուատրոս Պատրիարքի եւ Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի (Մ.Ա.Ե.Խ.) ընդհանուր քարտուղարի հրավերով մեկնել է Կահիրե:

Արամ Ա. կաթողիկոսը Եգիպտոսում կմասնակցի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովին

Արամ Ա. կաթողիկոսը Եգիպտոսում կմասնակցի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին նշված է Արամ Ա. Վեհափառ Հայրապետ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը որպես պատվավոր հյուր է մասնակցելու Խորհրդի համաժողովին և իր խոսքն է ուղղելու:
Չորս տարին մեկ գումարվող այս Համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցելու է հինգ անձից բաղկացած պատվիրակության կազմով: Պատվիրակության կազմում են Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը (Լիբանանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպույանը (Բերիո հայոց թեմի առաջնորդ), Հոգշ. Տ. Սարգիս Աբղ. Աբրահամյանը (գավազանակիր), Դոկտ. Ժան Սալմանեան (Սեն Ժոզեֆ համալսարանի դասախոս):
Համաժողովին մասնակցելու են Միջին Արեւելքի բոլոր եկեղեցիները՝ իրենց պատուիրակություններով:
Վեհափառ Հայրապետը, իր պատվիրակությամբ, Մայրավանք կվերադառնա մայիսի 20-ին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Search