Artsakhpress

Հասարակական

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Սավել Կարապետյանին, հանրային տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես» լրատվական գործակալությունը այս առթիվ  դիմել է ԱՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանին՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:

– Պարո՛ն Գաբրիելյան, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի շուրջ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր կարծիքներ, հաճախ նաև վիրավորանքի աստիճանի հասնող քննադատություններ իրավապահ մարմինների հասցեին, դրանք կարո՞ղ են, արդյոք, որևէ կերպ ազդել քրեական գործի ընթացքի վրա:

– Դատախազության մասին օրենքը սահմանում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց թվում կան այսպիսի վարքագծային նորմեր՝ դատախազը պետք է լինի ինքնուրույն, անկախ լինի օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ` քննադատվելու մտավախությունից, լինի արդարամիտ, համբերատար, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող: Արցախի Հանրապետության դատախազությունն առաջնորդվում է վարքագծի հիշյալ կանոններով: Ձեր կողմից վկայակոչած քրեական գործի վերաբերյալ տարբեր աղբյուրներից հնչել են տարբեր ծագումնաբանություն ունեցող տեսակետներ, մե'րթ այն քաղաքականացվել է, մե'րթ անձնավորվել, մե'րթ քննադատվել իրավապահ մարմինների «մեղմ» մոտեցման համար, մե'րթ արդարացվել՝ ի պաշտպանություն բերելով տարբեր փաստարկներ: Այդ գործով մեղադրյալը կարող է ունենալ աջակիցներ, «հակառակորդներ», անձնական վատ հարաբերություններ ունեցող անձինք, ովքեր արդի հնարավորությունների պայմաններում կարող են ազատորեն հանրայնացնել իրենց սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքը, որին դատախազությունը հարգանքով է վերաբերում, բայց չի կարող ընդունել՝ ի ղեկավարումն: Մյուս կողմից, երբ անձինք քննադատում են իրավապահ մարմիններին այս կամ այն որոշման համար՝ այդ ընթացքում չունենալով տարրական իրավաբանական գիտելիքներ և բացարձակապես չտիրապետելով քրեական գործով պարզված հանգամանքներին ու փաստական տվյալներին, ապա պարզ է, որ դրանք կարող են կրել անձնավորված բնույթ, հիմքում ունենալ տարբեր դրդապատճառներ, բացառված չէ նաև ուղղորդված լինելը, իսկ այդպիսի գործընթացներից դատախազությունը զերծ է և երբեք դրանց մաս չի կազմելու:

- Հանրությանը հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, որ Սամվել Կարապետյանը խուսափի քրեական պատասխանատվությունից:

- Ինչպես մնացյալ դեպքերում, այդ դեպքի մասին ևս դատախազությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակել: Հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել էր, նրան առաջադրվել է մեղադրանք ծանր և միջին ծանրության ենթադրյալ հանցագործությունների կատարման համար, ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց: Ի դեպ, խափանման միջոցի հետ կապված ևս բացահայտ կեղծ ու սուբյեկտիվ հայտարարություններ եղան: Խափանման միջոց կալանքի կիրառումը ոչ թե քննիչի սուբյեկտիվ ցանկության արդյունք է, այլ կոնկրետ քրեադատավարական հիմքեր պահանջող դատավարական հարկադրանքի միջոց: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան չէր ներկայացվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալն իր ցուցմունքներով ամբողջությամբ ներկայացրել էր դեպքի հանգամանքները, տուժողներն ու վկաները հարցաքննվել էին, առգրավվել էին դեպքի վայրի տեսագրությունները: Հաշվի էր առնվել նաև մեղադրյալի տարիքը, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր լինելը: Հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացու կողմից ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ արձակելու դեպքով ևս մեղադրյալը չէր կալանավորվել, մինչդեռ զարմանալիորեն որևէ մեկի մոտ իրավապահ մարմիններին քննադատելու մտադրություն չէր ծագել: Դա նշանակում է, որ դատախազությունը հաճախ կարող է գործ ունենալ սուբյեկտիվ գնահատականների հետ և երբեք չպետք է կաշկանդված լինի նման երևույթներով: Մինչդատական վարույթում կալանավորման հարցի քննարկման համար կարևոր նշանակություն ունի նաև դատական պրակտիկան, որը ևս հաշվի է առնվում նախաքննական մարմինների կողմից: Վերջերս դատարանը մերժել էր երկու անձանց սպանության պարտակման մեջ մեղադրվող, ինչպես նաև դանակի ութ հարվածով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցրած անձանց կալանավորելու քննիչի միջնորդությունները, քանզի կալանքը հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search