Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար հայտնի են
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար հայտնի են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մայիսի 28-ին Տիրանա կմեկնեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները, հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մինչ այդ, մեր հավաքականները այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց հավաքականը՝ Օլիմպավանում:
Հայտնի են նաև թիմերի կազմերը․
Տղամարդիկ՝
Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան– երկուսն էլ ՝ 81 կգ Անդրանիկ Կարապետյան , Վարդան Մանուկյան– երկուսն էլ՝ 89 կգ Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան– երկուսն էլ՝ 96 կգ Սամվել Գասպարյան– 102 կգ Արսեն Մարտիրոսյան– 109 կգ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան– երկուսն էլ՝ +109 կգ:
Մրցաշարի մեկնարկի նախօրեին տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որտեղ ելույթ կունենա Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի 2023 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: