Artsakhpress

Տնտեսական

Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ են մեկնարկել

«Կրթություն հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է «Գիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» ծրագիրը, որի շրջանակներում Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում կազմակերպվում են ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ։

Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ են մեկնարկել

Արցախի` շփման գծին մոտ գտնվող համայնքներում  ագրոկրթության  և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ են մեկնարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կրթություն հանուն ապագայի» ՀԿ նախագահ Իրինա Գաբրիելյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մայիսի 13-15-ը դասընթացներն արդեն իսկ անց են կացվել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում:

280469830_1476423109453858_4218227717673163474_n.jpg (530 KB)

«Քանի որ պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսական պոտենցիալը պակասել է, ունենք վարելահողերի, արոտավայրերի, ոռոգման ջրերի կորուստ, ուստի անհրաժեշտություն է առաջանում գյուղացիների համար զբաղվածության այլընտրանքային եղանակներ գտնելու։ Որպես այդպիսի այլընտրանք մենք ընտրեցինք տնամերձ հողատարածքներում բարձրարժեք մշակաբույսերի աճեցումը, որը հնարավոր է ջերմատներում։ Դասընթացի շրջանակում թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներ փոխանցվեցին գյուղի հետաքրքրված բնակիչներին, ունեցանք այցելություններ ջերմատներ և նաև մասնագետների կողմից առանձին խորհրդատվություններ։ Ծրագրի նպատակը հենց գյուղատնտեսական գիտելիքների փոխանցումն ու կարողությունների զարգացումն է համայնքների բնակիչների մոտ։ Մասնագետները Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունից են»,-ներկայացրել է Ի. Գաբրիելյանը։

280615529_2487335368074906_7733828552039210983_n.jpg (411 KB)

Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։

«Մայիս ամսվա վերջին նախատեսվում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում դասընթացներ մեկնարկել` արդեն 10-օրյա ձևաչափով։ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել Նորագյուղի համայնքապետարան՝ ծրագրի մասին տեղեկանալու և հայտը լրացնելու համար։ Նաև առկա է առցանց հայտադիմում լրացնելու հնարավորություն մեր կազմակերպության Ֆբ էջի հայտարարության մեջ»,-ընդհանրացրել է ՀԿ նախագահը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search