Ստեփանակերտի Հովհաննես Թումանյան 91 հասցեի նորակառույց թաղամասում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները:
Ստեփանակերտում բարենորոգման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության աշխղեկ Կոմիտաս Հարությունյանը:
«Շենքերի կառուցապատման աշխատանքներն ավարտված են, այժմ թաղամասի բարենորոգման աշխատանքներ են իրականացվում: Կատարվում են հեղատարային կոյուղու անցկացման աշխատանքներ , տեղադրվում են անձրևաորսիչներ, իրականացվում` եզրաքարերի տեղադրման գործընթաց: Թաղամասը ունենալու է կանաչապատ տարածք և արտաքին լուսավորություն»,-նշել է Կ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ թաղամասն ունենալու է երկու մուտք` Թումանյան-Սպանդարյան փողոցները կապող Տերտերյան փողոցից և Թումանյան-Սպանդարյան փողոցները կապող Արցախ փողոցից: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում` բարենորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: