Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը Եվրահանձնաժողովից ակնկալում է 15-18 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիր՝ էմբարգոյի հարվածը մեղմելու համար
Հունգարիան պահանջում է ներդրումային ծրագիր՝ ռուսական նավթի էմբարգոյի հարվածը զսպելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ այդ գումարը կուղղվի ռուսական նավթի դադարեցման էմբարգոյի մեղմացմանը։ Սա, ըստ նախնական տվյալների, կբերի 55-60%-ով թանկացման։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Եվրամիությունը դեռ արժանի առաջարկ չի արել ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգոյի կիրառման վերաբերյալ։