Artsakhpress

Միջազգային

Իրանի հետ միջուկային գործարքը կարող է կնքվել հունիսի սկզբին

Վերջերս մի քանի հակասական ազդանշաններ են եղել այն մասին, թե արդյոք Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կարող է կնքվել հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում: Այս օրերին պետք է ավարտվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Թեհրանի միջև մարտին ստորագրված համաձայնագրի ժամկետը։

Իրանի հետ միջուկային գործարքը կարող է կնքվել հունիսի սկզբին

Իրանի հետ միջուկային գործարքը կարող է կնքվել հունիսի սկզբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է regionpress.am-ը:
Բացի այդ, հունիսի 6-ին տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հերթական նիստը։ Ինչպես երեկ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, իրանական միջուկային ծրագրի լուծման՝ Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ամբողջական իրականացմանը վերադառնալու փաստաթուղթը գտնվում է բարձր պատրաստվածության աստիճանի, իսկ մնացած խնդիրները կրում են քաղաքական բնույթ։ Մինչդեռ, ինչպես նշում է The Jerusalem Post-ը, մի քանի անգամ Իրանը և համաշխարհային տերությունները սկսել են ավելի լուրջ խոսել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպումների ժամանակ։
Գործարքի հետ կապված մեծ հույսեր էին կապվում 2021 թվականի վերջին, իսկ հետո նորից մարտին: Դա պայմանավորված էր այն ակնկալիքով, որ այաթոլլականները կցանկանային գործարք կնքել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստից առաջ։ 2020 թվականի հունիսին Կառավարիչների խորհուրդը դատապարտեց Թեհրանի այս մոտեցումը, որը կարճ ժամանակում հանգեցրեց Իսլամական Հանրապետությանը գնալ մի շարք զիջումների՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին: Եթե կազմակերպությունը վերստին դատապարտեր Իրանին վերջին հանդիպումներից որևէ մեկում կամ հունիսի 6-ին կայանալիք հանդիպման ժամանակ, հավանականությունն ավելի մեծ կլիներ, որ նա կարող էր հարցը փոխանցել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Թեհրանը սրանից է ցանկանում խուսափել։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք Թեհրանը պատրա՞ստ է իրական փոխզիջումների։ Արդյո՞ք նա ՄԱԿ ԱԽ-ն բավական վտանգավոր կհամարի՞ գործարք կնքելու համար:
Ընդհանուր առմամբ, բանակցող կողմերը հարցերի մեծ մասը արդեն համաձայնեցրել են դեռ մարտ ամսին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ կտա պահպանել հարյուրավոր նոր առաջադեմ ցենտրիֆուգները՝ դրանք ոչնչացնելու փոխարեն: Գործարքը մեծապես նման կլինի JCPOA-ին, որով Իրանը պետք է սահմանափակի իր հարստացրած ուրանի քանակը և իր կողմից գործարկվող ցենտրիֆուգների որակն ու քանակը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց:
Այստեղ անկյունաքարային հարցն այն էր, թե արդյոք ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերը կհանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, և արդյոք Թեհրանը որոշակի պարտավորություն կստանձնի չհակադրվել ամերիկյան շահերին: Եթե Թեհրանը գնա զիջումների, ապա ԱՄՆ-ը պատրաստ է կա՛մ վերադառնալ ԳՀՀԾ-ին՝ չշոշափելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարցը, կա՛մ հանել «Ալ-Քուդսի» ուժերը ահաբեկիչների ցուցակից։ Հարցն այն է, թե Իրանը կընդունի՞ Բայդենի վարչակազմի առաջարկած այս երկու տարբերակներից որևէ մեկը։ Ապրիլի վերջին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել էր, որ Իրանը տեղափոխում է ցենտրիֆուգների արտադրության օբյեկտները մի վայր, որտեղ դրանք ավելի ապահով կլինեն։
Գրոսսին ասել էր, որ իր գործակալությունը դեռ փորձում է ճշգրտել Թեհրանի պատասխանները երկրի երեք տեղամասերում հարստացված ուրանի հետքերի հետ կապված առկախ հարցերին: Ամեն անգամ, երբ Գրոսսին հրապարակայնորեն բարձրացնում է այս խնդիրները, թվում է, թե Արևմուտքը կորցրել է համբերությունը և պատրաստ է առճակատման։
Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես, դեռ փորձում է կողմնորոշվել, թե արդյոք կարող է գոյատևել արևմտյան պատժամիջոցների պայմաններում, հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական համատեքստը, որում Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ շարունակում են առանձնանալ Արևմուտքից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search