Artsakhpress

Հասարակական

Արցախի մի շարք դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել

Արցախի Հանրապետության մի շարք Երկարօրյա դպրոցներում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:

Արցախի մի շարք դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել

Արցախի մի շարք դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախաձեռնության պատվիրատուն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

«Արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա, Սոս, Քերթ, Բերդաշեն, Աշան, Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Չափար, Ասկերանի շրջանի Խրամորթ, Աստղաշեն, Պատարա և Շուշիի շրջանի Եղցահող գյուղերում գործող Երկարօրյա դպրոցներում։ Նախատեսվում է նաև արևային կայանների տեղադրում. ծրագիրը ներկայումս քննարկման փուլում է գտնվում։ Պատերազմի հետևանքով Արցախի էներգահամակարգը մեծ կորուստներ կրեց, այդ իսկ պատճառով նախաձեռնության նպատակը երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումն է»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search