Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը մտադիր է դուրս գալ Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպություններից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Պետդումա է ուղարկել միջազգային կազմակերպությունների հետ Ռուսաստանի համաձայնագրերի ցանկը՝ դրանց հնարավոր չեղարկման համար։

Ռուսաստանը մտադիր է դուրս գալ Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպություններից

Ռուսաստանը մտադիր է դուրս գալ Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպություններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին Парламентская газета-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
«Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուց հետո՝ հերթը Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալունն է, որոնք մեր երկրի նկատմամբ արդեն անտեսել են իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Տոլստոյը։
Փոխխոսնակի խոսքով՝ Պետդուման Դաշնային խորհրդի հետ միասին նախատեսում է «վերլուծել և առաջարկել չեղյալ հայտարարել այդ համաձայնագրերը»։
Մարտին Ռուսաստանը հայտարարել էր, որ այլևս մտադիր չէ մասնակցել Եվրոպայի խորհրդի աշխատանքներին և չեղարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որից հետո ռուսաստանցիներն այլևս չէին կարող դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 16-ին Ռուսաստանին հեռացրեց այդ կազմակերպությունից, որին վերջինս անդամակցում էր 26 տարի։
Մարտի 16-ին Պետդումային էր ներկայացվել մի օրենսդրական նախագիծ, որով սահմանվում էր, որ 2022 թվականի մարտի 16-ից հետո ՄԻԵԴ կայացրած որոշումները Ռուսաստանի կողմից կատարման ենթակա չեն լինի։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search