Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։
Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը։
«Երկօրյա այցի ընթացքում (Բրյուսել)Վրաստանի վարչապետը հանդիպել էԵվրոպական խորհրդի ղեկավարՇառլ Միշելի հետ: <...> Վարչապետը նշել է Վրաստանի պատմական ընտրությունը՝ հօգուտ եվրոպական ընտանիք վերադառնալու և այս համատեքստում ընդգծվել է Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնելՎրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։
Եվրահանձնաժողովի հանձնարարականը ԵՄ Խորհրդին՝ սկսելու բանակցություններ համայնքին անդամակցելու համար, առաջին պաշտոնական քայլն է դեպի անդամակցություն: Հաջորդը, երկիրը պետք է եվրոպացի բանակցողների հետ պայմանավորվի մի շարք պայմանների շուրջ, որոնք պետք է կատարի։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Այս ճանապարհով ամենաարագը գնացՖինլանդիան։Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսեց 2005 թվականի աշնանը, և մինչ այժմ դրանց ավարտի հեռանկարը տեսանելի չէ։
Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։