Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի ախորժակը բացվել է. Նա ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու համար F-35-եր է ուզում

Թեև պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան չի պատրաստվում վիճել Ֆինլանդիայի եւ քրդական հակամարտության հանդեպ Շվեդիայի դիրքորոշման շրջանակներից դուրս եկող հարցերի շուրջ, սակայն Անկարայի հավակնությունները ՆԱՏՕ-ի հանդեպ խորն են, եւ նրա ցանկությունների ցանկը՝ երկար։

Թուրքիայի ախորժակը բացվել է. Նա ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու համար F-35-եր է ուզում

Թուրքիայի ախորժակը բացվել է. Նա ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու համար F-35-եր է ուզում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է News.am-ը:
«Թուրքիան ուզում է, որ իրեն կրկին ընդգրկեն F-35 կործանիչների ծրագրում, որից դուրս էր մնացել Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։
Նա նաեւ ԱՄՆ-ից պահանջել է մեկ տասնյակ F-16 ինքնաթիռներ եւ արդիականացման կոմպլեկտներ իր զինանոցի թարմացման համար:
Ավելին, Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը չեղարկի Ս-400-ների գնման համար նախատեսված պատժամիջոցները։ Պաշտոնյաները հերքել են այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալուն Թուրքիայի դիմադրությունը որեւէ կապ ունի Ռուսաստանի հետ նրա կապերի կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամության հետ: Թուրքիան միջին ուղի է փնտրում ուկրաինական պատերազմի մեջ՝ ձգտելով հավասարակշռել իր հարաբերությունները ինչպես Մոսկվայի, որը կարեւոր նշանակություն ունի Սիրիայում տեղակայված թուրքական զորքերի պաշտպանության համար, այնպես էլ Կիեւի հետ, որին Անկարան մարտական անօդաչու սարքեր է մատակարարել:
Աղբյուրները նաեւ հերքել են, որ ՆԱՏՕ-ի գամբիտը կապված է ներքին քաղաքականության հետ՝ հերքելով այն առաջարկությունները, թե քրդական հարցը համաշխարհային հարթակ դուրս բերելը նպատակ ունի օգուտ բերել Էրդողանին՝ հաջորդ տարի նախատեսված ընտրություններից առաջ ազգայնականների աջակցության հաշվին:
Պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան իր ազգային շահերին համահունչ արտաքին քաղաքականություն է վարում եւ կհամաձայնի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եթե սկանդինավյան երկրների վերաբերյալ իր արտահայտած մտահոգությունները բավարարվեն։ Թուրքիան նաեւ ուզում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին Թուրքիայի եւ Եվրամիության մի քանի այլ անդամների հետ՝ 2019 թվականին Սիրիա ներխուժումից հետո: Թեեւ երկու երկրների հետ Թուրքիայի զենքի առեւտուրը աննշան է, եւ նա չի ձգտում որեւէ մեծ պաշտպանական գնումների, պաշտոնյաներն ասում են, որ Անկարան չի համաձայնի ռազմական դաշինքի ընդլայնմանն այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները:
Այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ սպառազինությունների սահմանափակումները դաշինքի «ոգուն դեմ են»։ Թուրքիան ընդունեց Հունաստանի վերադարձը ՆԱՏՕ 1980-ականներին այն բանից հետո, երբ 1974 թվականին երկու երկրները պատերազմ սկսեցին Կիպրոսի համար եւ ցանկանում է չկրկնել այն, ինչ պաշտոնյաներն ասում են, որ այժմ Անկարայում սխալ է համարվում:
Ավելի ուշ, Աթենքը եւ նրա կիպրացի դաշնակիցները դարձան հիմնական խոչընդոտները, որոնք արգելափակեցին Թուրքիայի ԵՄ անդամակցության հայտը, մերժեցին ՄԱԿ-ի քվեարկությունը Կիպրոսը միավորելու ծրագրի վերաբերյալ եւ ներքաշվեցին Թուրքիայի հետ շարունակվող տարածքային վեճերի մեջ Էգեյան եւ Միջերկրական ծովերի որոշ հատվածների շուրջ:
Այս դասը յուրացնելով՝ պաշտոնյաներն ասել են, որ անհիմն կլինի ակնկալել, որ Թուրքիան կփոխի ուղղությունը եւ կհաստատի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նախ վեճերը չլուծվեն, եւ սկանդինավյան երկրները հրապարակայնորեն համերաշխություն չցուցաբերեն Թուրքիայի հետ քրդական խմբերի դեմ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search