Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակցի, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։
Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 34 ֆրանսիացի դիվանագետի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Tert.am-ը։
Մայիսի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան խստորեն բողոքել են Ֆրանսիայի իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի անձանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը։
«Ի պատասխան՝ Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ համապատասխան նոտան դեսպանին ներկայացնելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսում է ֆրանսիացի դիվանագետներին արտաքսելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և այն համարում է անհիմն։