Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթնարգելափակվել է։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակվել է. Ջենտիլոնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասինRai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Մենք շատ արագ և միաձայն ընդունել ենք պատժամիջոցների հինգ փաթեթ, սակայն հայտնի պատճառներով վեցերորդ փաթեթը դեռ կանգնած է։ Ես լավատեսորեն եմ տրամադրված փոխզիջում գտնելու հեռանկարների հարցում»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ արտգործնախարարները հերթական անգամ չկարողացան փոխզիջումային որոշման հանգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ:
Անհամաձայնության առանցքում եղել է ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի կետը։ Ընդ որում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ այդ փաթեթի ընդունման համար որոշում պահանջող հարցերը «զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»:
Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի կապակցությամբ մտահոգություն են հայտնել Հունգարիայի իշխանությունները։ Նրանց խոսքով՝ երկիրը հսկայական վնասներ կկրի այդ միջոցառման պատճառով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։