Լեհաստանի իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ռազմակայանների կառուցման օգտին մշտական հիման վրա դաշինքի թեթեւ ստորաբաժանումների տեղակայան համար:
Լեհաստանը պատրաստ Է մշտական ռազմակայաններ կառուցելու ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում. Մատեուշ Մորավեցկի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով Լեհաստանի Միջազգային գործերի ինստիտւտում կայացած խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրներում պետք Է ստեղծված լինեն մշտական ռազմակայաններ»: «Լեհաստանը պատրաստ Է կառուցելու այդպիսի ռազմակայաններ»,- ընդգծելով, որ այդ ռազմակայանները «կլինեն մշտական հիման վրա թեթեւ ստորաբաժանումների տեղաբաշխման վայր»: «Ռուսաստանը պետք իմանա, որ մենք ՆԱՏՕ-ի տարածքի ոչ մի թիզ չենք չիջի»,- հավելել Է Մորավեցկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: