Այսօր՝ մայիսի 19-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է Վարդատոն` նվիրված բանաստեղծ, աստվածաբան Գրիգոր Նարեկացուն։
Ստեփանակերտում Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոն է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառումը մեկնարկել է Նարեկացու հարթաքանդակի ծաղկազարդմամբ, որից հետո ներկաները հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրհնանքի խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Սեր Ներսես քահանա Ասրյանը։
Բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ նոր ուսումնական տարում ուսումնական ցանկում կներառվի «Նարեկագիտություն» մասնագիտությունը։
«<<Գրիգոր Նարեկացի>> համալսարանը կրթագիտական հաստատություն է։ Կառույցը` որպես առաքելություն, ստանձնել է ազգային արժեհամակարգի պահպանումը և տարածումը մեր հասարակության մեջ։ Այս համատեքստում այսօր նշում ենք արդեն ավանդույթ դարձած, Նարեկացուն նվիրված Վարդատոնը»,-ընդգծել է համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկայացվեցին հոգևոր երգեր ու պարեր։