Artsakhpress

Քաղաքական

Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի 118 համայնք ամբողջությամբ եւ 2 համայնք մասնակի (ընդհանուր 215 բնակավայր) անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ

Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։
«Արցախից այս բնակավայրերից բռնի տեղահանվել է 40 000 մարդ, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների իր ծավալով աննախադեպ ոտնահարման։
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում։ Նրանք շարունակում են բախվել բնակարանների դեֆիցիտի, սոցիալական ծրագրերից չհիմնավորված դուրս մնալու եւ այլ խնդիրների»,- հավելել է նա։
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդի ագրեսիվ պահվածքը խոչընդոտում է Արցախում երեխաների կրթության կազմակերպմանը։
«Մի շարք ուսումնական հաստատություններում ակնհայտ ֆիզիկական սպառնալիքի պայմաններում ուսումնական գործընթացը պարբերաբար դադարեցվում է»,- ասել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Search