Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը

Մայիսի 19-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։

Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը

Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱՀ Ազգային ժողովի  յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ-ի մամուլի ծառայությունը։

Նիստին ներկա էին 30  պատգամավոր։

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել զեկույցով, որով դիմել է ԱՀ կառավարությանը ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության որոշումն առ այն, որ հուլիսի մեկից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է մայիսի 19-ի նիստի աշխատանքներին։

Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն էր։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ 2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրության և քննարկման, խոշտանգումների կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանության, օրենսդրության կատարելագործման, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանք և արտահերթ զեկույցների պատրաստման, մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման ուղղությունններով:

Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմն ստացել է 430 դիմում 510 անձանցից, որը 2020թ-ի համեմատ աճել է 20%-ով։

2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբարաբար թարմացումները և դրանք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիներին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները։

Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ,միջանկյալ զեկույցները տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ։

«ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից էր համագործակցությունը Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի», Ամերիկայի «Հայ իրավաբանների միության», Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ:Համագործակցության առանցքում եղել և շարունակում է մնալ միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ վարվող հայատյաց քաղաքականությունը և դրա հետևանքները ներկայացնելը»,- շեշտել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հաջորդիվ գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։ Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել քննարկման ներկայացված օրենքների նախագծերին։

Նիստն ամփոփվել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հայտարարությամբ։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search