Artsakhpress

Մշակույթ

Շարունակվում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը, որը նպատակ ունի արժևորել հայ ազգային կոմպոզիտորական, գուսանական, ժողովրդական երգերի, ազգային նվագարանների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման գործում։

Շարունակվում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը

Շարունակվում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են  ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի առաջին փուլն իրականացվում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի մասնակցությամբ, որն այս օրերին դաս-համերգներով մայրաքաղաքի դպրոցներում էր։ Կազմակերպիչները հույս ունեն, որ նման հանդիպումների շնորհիվ երեխաների մոտ ժողգործիքների հանդեպ հետաքրքրություն կառաջանա։
«Մշակութային կրթության և դաստիարակության համար անչափ կարևոր են նմանատիպ կողմնորոշիչ, ուսուցողական հանդիպումները։Այսօր ազգային նվագարանների մասին կարծես քիչ է խոսվում։ Այս ծրագիրը նաև քարոզչական նպատակ ունի, որպեսզի մեր երեխաները ճանաչեն ժողովրդական գործիքները, սիրեն դրանք և հետագայում ազգային նվագարանների մասնագետներ, վարպետներ դառնան»,-նշեց Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը։
Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Ստեփանյանի կարծիքով՝ դպրոցականների հետ նման հանդիպումները ուսուցողական ու դաստիարակչական են։
«Մեր երեխաները երաժշտության դասին  ուսումնական նյութն ուսումնասիրելիս տեսականորեն գիտեն՝ որոնք են մեր ժողովրդական գործիքները, իսկ այսօր հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնել, ճանաչել, այլ նաև ունկնդրել դրանց կատարմամբ ազգային երաժշտությունը։ Սա դպրոցականների համար ճանապարհորդություն էր պատմության էջերով»։
Tar-1024x768.jpg (129 KB)
Ծրագիրը շարունակական է լինելու ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների դպրոցների համար։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանի խոսքով՝  երաժիշտները կաշխատեն շրջկենտրոնների համույթների հետ, ինչից հետո համույթները ծրագիրը կշարունակեն համայնքների դպրոցներում։
Նոր ուսումնական տարում կյանքի կկոչվի ծրագրի երկրորդ՝ «Հայ գուսանական, ժողովրդական երգերը դպրոցում» փուլն՝  արդեն  «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ։

     

Քաղաքական

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Search