Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արձանի տեղադրումը նվիրված է մեծ գործչի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:
 3.jpg (1.84 MB)
Միջոցառմանը ներկա ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ խորհրդանշական դեր ունի Արցախում Սախարովի արձանաի տեղադումը։
 
Արտակ Բեգլարյան.jpg (1.22 MB)«Շատ ողջունելի նախաձեռնություն է, և մեզ համար խորհրդանշական է, որ Սախարովի արձանը տեղադրվում է Արցախում հատկապես այս շամանակաշրջանում` հաշվի առնելով մեր դժվար պայմանները` մեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից, նաև Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն Արցախում, որոնք երկուսն էլ ուղիղ կերպով առնչվում են Սախարովի հետ. նաև խաղաղության մեր պահանջարկը, ցանկությունը, որի գլխավոր պաշտպաններից ու երաշխավորներից մեկը Սախարովն է դարձել` իր գործունեությամբ` ֆիզիկայի բնագավառում, նաև իրավապաշտպան ոլորտում»,- ասել է Ա․ Բեգլարյանը
2.jpg (1.78 MB)
Արձանի հանդիսավոր բացման պատիվը տրվեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին և հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պոտոցկուն:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյան.jpg (1.44 MB)«Ակադեմիկոս Սախրովը այն խորհրդանիշ դարձած անհատականություններից է, ով ապրեց հանուն իր գաղափարների , ով մտածեց, որ պետք է ստեղծագործի հանուն ժողովրդի ու հանուն պետականություն կրող ապագայի»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը` հավելելով` նրա մասին խոսում են բոլորը և հիշում ԽՍՀՄ ժողովրդավարական պատգամավորների առաջին համագումարում ունեցած պատմական ելույթը։
 
Դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանի խոսքով` կրթօջախը Ա. Սախարովի անունը կրում է 1988-89 ուսումնական տարվանից` մանկավարժական խորհրդի նախաձեռնությամբ։
 
Դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյան.jpg (1.44 MB)«Նա, լինելով աշխարհի ամենահզոր զենքերից մեկը ստեղծողներից, ոչ թե բռնությունների , այլ խաղաղության կողմնակից էր, այնպիսի խաղաղության, որտեղ բոլոր ազգերը հավասար են իրար»,-ընդգծել է Լ. Գեւորգյանը։
 
9.jpg (1.38 MB)Ըստ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մայոր Ալեքսանդր Վիտալիի Ֆոմինիխի` Ա. Սախարովն իր անունը ոսկե տառերով է գրել համաշխարհային գիտության պատմության մեջ։
 
6.jpg (1.56 MB)«Այսօր բացվում է ակադեմիկոս Սախարովի արձանը, որի անունը կրում է հենց այս դպրոցը: Նա իր կյանքի ընթացքում համոզվել և համոզել է, որ աշխարհի գլխավոր ուղին խաղաղությունն Է»,- նշել է ռուսական բանակի սպան:
 1.jpg (1.89 MB)
Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պոտոցկու քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում:
 
Գրիգորի Պոտոցկի.jpg (1.46 MB)«Հայերը մշակութային ժողովուրդ են։ Նրանք միակ ժողովուրդն են, որ կարողանում են ապրել առանց սահմանների, նրանք տարածված են ամբողջ աշխարհում, և որտեղ ապրում են, նույնիսկ այնտեղ բացում են իրենց մշակութային կենտրոնները: Հայերը պահպանողական ազգ են, և, վերջապես, նրանք են զարդարում աշխարհի ազգերին: Ես հպարտ եմ ,որ իմ քանդակը հենց այսպիսի մշակութային երկրում է վեր խոյանում »,- առանձնանշել է Գ. Պոտոցկին:
 11.jpg (2.57 MB)
7.jpg (1.94 MB)
5.jpg (2.33 MB)
4.jpg (1.14 MB)
281563956_1043733509915554_3632744197891425229_n.jpg (2.73 MB)

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search